Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր Երևանում փողոցներ են փակել, կա բերման ենթարկված


Ցուցարարները փակել են Ազատության պողոտան, 11-ը հունիսի, 2024թ․
Ցուցարարները փակել են Ազատության պողոտան, 11-ը հունիսի, 2024թ․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն այսօր վաղ առավոտից որոշ ժամանակով Երևանում փողոցներ են փակել։

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ակցիայի մեկ մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջ չկատարելու համար։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն երկու օր է փակ է պահում Բաղրամյան պողոտան, վրաններ են տեղադրել այնտեղ և գիշերում են պողոտայում։

Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժումն անհնազանդության ակցիաներ է իրականացնում, հանդիպումներ ունենում քաղաքական ուժերի, մասնագիտական շրջանակների հետ, հանրահավաքներ անցկացնում ոչ միայն Երևանում, նաև մարզերում:

Նախօրեի հանրահավաքին շարժման առաջնորդը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG