Մատչելիության հղումներ

Բոգդանովն ու Հաջիևը Բաքվում քննարկել են տարածաշրջանային հարցեր


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանով, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանով, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն, պաշտոնյանները քննարկել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր»։

«Միաժամանակ հաստատվել է Մոսկվայի և Բաքվի հանձնառությունը՝ շարունակելու սերտ արտաքին քաղաքական համակարգումը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG