Մատչելիության հղումներ

Իսրայելական զինուժը պնդում է՝ սպանվել է «Հեզբոլա»-ի հրթիռային ստորաբաժանման ղեկավարը


Բեյրութին հասցրած ավիահարվածի հետևանք, 24-ը սեպտեմբերի, 2024թ.
Բեյրութին հասցրած ավիահարվածի հետևանք, 24-ը սեպտեմբերի, 2024թ.

Իսրայելական զինուժը պնդում է, որ այսօր կեսօրին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին հասցրած ավիահարվածի արդյունքում սպանվել է «Հեզբոլա» արմատական խմբավորման հրթիռային ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Մուհամմադ Կաբիսին։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ։ Խմբավորումը դեռևս չի հաստատել Կաբիսիի մահը։

Իսրայելական ուժերը Լիբանանի վրա զանգվածային հարվածներ են հասցնում երկուշաբթի օրվանից ի վեր։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 558 մարդ, այդ թվում՝ մոտ 50 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 1800-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանին հասցված հարվածներից հետո հայտարարել է, թե Իսրայելը պատերազմում է ոչ թե լիբանանցիների, այլ «Հեզբոլա»-ի դեմ, խաղաղ բնակչությանը կոչ անելով տարհանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG