Մատչելիության հղումներ

Բայրամովը կրկին խաղաղության համաձայնագրի կնքման «ամենալուրջ խոչընդոտ» է համարել ՀՀ Սահմանադրությունը


Բայրամով-Արաղչի հանդիպում Նյու Յորքում, 25-ը սեպտեմբերի, 2024թ․
Բայրամով-Արաղչի հանդիպում Նյու Յորքում, 25-ը սեպտեմբերի, 2024թ․

Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Ջեյհուն Բայրամովն Աբբաս Արաղչիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին պնդել է, թե խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների շարունակությունն է։

«Հայաստանի արագ ռազմականացումը, տարբեր պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ շարունակվող ռևանշիստական միտումների ֆոնին վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին», ասել է Բայրամովը։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Իրանական կողմը հանդիպման մասին դեռ չի հաղորդել։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG