Մատչելիության հղումներ

Բայդենը դատապարտել է Ռուսաստանի զանգվածային հարձակումը Ուկրաինայի վրա


Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված զանգվածային ավիահարվածները։

«Ես խստորեն դատապարտում եմ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմը և ուկրաինացիներին խավարի մեջ գցելու ռուսական փորձերը, - նշել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, - Ռուսաստանը երբեք չի կարողանա կոտրել ուկրաինացիների ոգին»:

Իր հայտարարության մեջ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորած ավելի քան 50 երկրների կոալիցիան Ուկրաինային տրամադրում է երկրի պաշտպանության համար կարևոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ ԱՄՆ-ի համար առաջնայինը Ուկրաինային նման համակարգեր մատակարարելն է։ Միացյալ Նահանգները նաև սարքավորումներ է ուղարկում Ուկրաինա՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերանորոգման և պահպանման համար։

Ջո Բայդենը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներն անդրդվելի է Ուկրաինային աջակցելու հարցում։ Այդ աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել, ասվում է հայտարարության մեջ։

Երեկ առավոտյան ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևին ու մյուս քաղաքներին։ Կիևը զրկվել է էլեկտրաէներգիայի ու ջրի մատակարարումից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր. - «Սա ռուսների ամենամեծ հարվածն էր պատերազմի մեկնարկից ի վեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG