Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չի բացառում, որ ամանորի գիշերը Նյու-Օռլեանում տեղի ունեցած հարձակման և Լաս-Վեգասում տեղի ունեցած պայթյունի միջև կապ գոյություն ունի, ԱՄՆ նախագահը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ իրավապահ մարմիններն ու հետախուզությունն «ուսումնասիրում են երկու դեպքերի միջև հնարավոր կապի առկայությունը»։
Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան ղեկավարը խորհուրդ է տվել «զերծ մնալ հապշտապ հետևություններից»։
Նյու-Օռլեանում տեղի ունեցած վրաերթի զոհերի թիվն այսօր հասել է 15-ի։ Լաս Վեգասում Tesla Cybertruck մեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս յոթը տարբեր աստիճանի վնասվածնքեր են ստացել։ Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ Լաս-Վեգասում տեղի ունեցածն, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական գործողություն էր։