Լաս Վեգասում Trump International հյուրանոցի մոտ հունվարի 1-ին Tesla Cybertruck-ի պայթյունից մեկ մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։
ABC News-ի փոխանցմամբ, ոստիկանությունը կատարվածը որպես հնարավոր ահաբեկչություն է դիտարկում։
Լաս Վեգասի ոստիկանությունից հայտնել են, որ քննիչները ուսումնասիրում են չորեքշաբթի օրը Նյու Օռլեանում 10 մարդու կյանք խլած ողբերգության հետ հնարավոր առնչությունը։
Իրավապահ մարմինների բազմաթիվ աղբյուրներ ABC News-ին հայտնել են, որ Լաս Վեգասում պայթած Cybertruck-ը վարձակալվել է Turo հավելվածի միջոցով։ Ըստ աղբյուրների, այդ հավելվածն է օգտագործվել նաև Նոր Օռլեանի մահացու հարձակման ժամանակ օգտագործված Pikap-ը վարձակալելու համար:
Ոստիկանության տվյալներով՝ էլեկտրամեքենան կանգնել է Trump International-ի մուտքի մոտ, նախ մեքենայից ծուխ է դուրս եկել, ապա հզոր պայթյուն է որոտացել։ Մեքենայում գտնվող անձը մահացել է։
ABC News-ը նշում է, որ մեքենայում հայտնաբերվել են հրատեխնիկա և բենզինի տարաներ։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։
ABC News-ը ընդգծում է, որ հյուրանոցը հաճախ է ենթարկվում սպառնալիքների և այնտեղ անվտանգային խիստ միջոցներ են նախաձեռնված՝ հաշվի առնելով հյուրանոցի կապը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Մասկը՝ Թրամփի մերձավոր դաշնակիցը, չորեքշաբթի կեսօրին հայտարարել է, որ «Tesla-ի ղեկավարության ողջ թիմը ևս հետաքննություն է իրականացնում»: