Մատչելիության հղումներ

5-6 բալլանոց երկրաշարժ՝ Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ


Այսօր, տեղական ժամանակով ժամը 06։09-ին, Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ըստ Սեյսմիկ պաշտպանության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալլ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալլ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալլ, Երևան քաղաքում՝ 2 բալլ ուժգնությամբ։

Ավերածությունների մասին հաղորդումներ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG