Հոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 03:38-ին, Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդման՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ։