Մատչելիության հղումներ

Բաքուն չի ճանաչում Հարավային Օսիայի ընտրությունները


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքուն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Հարավային Օսիայում անցկացվող «ինքնահռչակ» ընտրությունները:

«Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, չի ճանաչում հունիսի 9-ին Վրաստանի Ցխինվալիի շրջանում անցկացվող ինքնահռչակ «խորհրդարանական ընտրությունները», ինչպես նաև դրանց արդյունքները», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:

Վրաստանից անջատված Հարավային Օսիան և Աբխազիան որպես անկախ պետություն ճանաչում են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն, ևս մեկ երկիր՝ Վանուատուն ճանաչում է միայն Աբխազիան:

Քվեարկությունը Հարավային Օսիայում մեկնարկել է այսօր ժամը 8-ին և կշարունակվի մինչև ժամը 20-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG