Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է Բաքվի պնդումը, թե հայկական զինուժը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ


Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է, Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես պնդել է, որ այսօր, ժամը 06:45-ի սահմաններում, հայկական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակել են Նախիջևանի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Երևանը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:

Այս առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG