Մատչելիության հղումներ

Բաքուն հաղորդում է, թե հայկական բանակի կվադրոկոպտեր է որսացել, Երևանը դեռ չի արձագանքել


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Բաքուն հաղորդում է, թե այսօր ժամը 09:50-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի կվադրոկոպտերը Գորիսի շրջանի դիրքերից փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական բանակի հակատանկային դիրքերի ուղղությամբ։

Բաքուն նշում է, թե ադրբեջանական կողմը որսացել է ԱԹՍ-ն ու հեռացրել տարածքից։

Երևանը դեռ չի արձագանքել այս հաղորդմանը, սակայն հերքել է Բաքվի այսօր ավելի վաղ տարածած մեկ այլ հայտարարություն, թե հայկական կողմը Վարդենիսի շրջանի դիրքերից կրակել է Քելբաջարի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ Բաքվի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Երեկ էլ Բաքուն մեղադրել էր Հայաստանին Նախիջևանի Ջուղայի շրջանի ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ Հայակական կողմը հերքել էր նաև այս հաղորդումը՝ հիշեցնելով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Այս առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG