Ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, կարող են դա ազատ անել, ի պատասխան հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել իր հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի հետ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր, ձևաչափեր կան, ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, կարող են դա ազատ անել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Կիրակի շարժվելով կառավարական առանձնատների մոտ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ գնում է հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, ապա, իր բնորոշմամբ, վերջին հնարավորությունն էր տվել խաղաղ հեռանալու։
Այսօր արդեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ասել էր, որ այլևս իշխանությունները պետք է ուզենան իրենց հետ հանդիպել։