Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, իրավիճակը հանգիստ է


Բաղրամյան պողոտան՝ ժամը 12-ի դրությամբ, 11-ը հունիսի, 2024թ․
Բաղրամյան պողոտան՝ ժամը 12-ի դրությամբ, 11-ը հունիսի, 2024թ․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։

Քաղաքի այս հատվածում վիճակը հանգիստ է։ Ժամը 12-ի դրությամբ պողոտան մարդաշատ չէ։

Ցուցարարները Երևանի այլ հատվածներում են բողոքի ակցիաներ իրականացնում՝ ճանապարհներ փակում, իրազեկման ակցիաներ, երթ անում։

Ոստիկաններն էլ շարունակում են փակ պահել Դեմիրճյան փողոցից Ազգային ժողովի մուտք տանող հատվածը։

Բաղրամյան պողոտան՝ ժամը 12-ի դրությամբ 
please wait

No media source currently available

0:00 0:00:30 0:00

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն երկու օր է փակել է Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել։

Տավուշից մեկ ամիս առաջ Երևան հասած շարժուման առաջնորդ Բագրատ սրբազանը նախօրեի հանրահավաքին հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG