«Այժմ շատ մոտ ենք երկարատև խաղաղության հաստատմանը», - իր ամանորյա ուղերձում վստահեցնում է Ազգային ժողովի նախագահը:
«Անցյալ տարվա ամանորյա ուղերձի ժամանակ ես խոսեցի մեր երեխաների ցանկությունների մասին, որոնցով նրանք դիմել էին Ձմեռ պապիկին և խաղալիքի փոխարեն խաղաղություն ցանկացել՝ որպես նվեր։
Այսօր ես կարող եմ ասել, որ 2024 թվականին մենք ամեն բան արել ենք այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար և այժմ շատ մոտ ենք երկարատև խաղաղության հաստատմանը», - ասված է Ալեն Սիմոնյանի ուղերձում, որ տարածել է Ազգային ժողովի լրատվական վարչությունը:
«Գալիք տարվա ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքը, և ես մեծ հույս ունեմ, որ միահամուռ ուժերով հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում` կատարելով թե՛ մեր երեխաների, թե՛ մեր նախնիների, թե՛ մեր բոլորի երազանքը՝ ապրելու խաղաղ, բարեկեցիկ և ապահով Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարում է Ալեն Սիմոնյանը: