Մատչելիության հղումներ

ԱԺ-ն այսօր մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովն այսօր մեկնարկող քառօրյա նիստերում կքննարկի հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը․ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին։

Մինչ այժմ տեղեկություն չկա, թե Ադրբեջանը կանոնակարգի վավերացման ուղղությամբ ինչ քայլեր է իրականացրել:

Նախօրեին խորհրդարանի հանձնաժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ մտավախություն չունի, թե Բաքուն այն չի վավերացնի:

Եթե ամեն դեպքում նման բան տեղի ունենա, ապա, փոխվարչապետի հավաստմամբ, վավերացնելուց հետո կողմերն ունեն վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ ծանուցումների բնօրինակներով Երևանն ու Բաքուն փոխանակվեն:

«Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից, կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի», - ասել է Մհեր Գրիգորյանը։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG