Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստան-Հունաստան ռազմատեխնիկական համաձայնագրի վավերացմանը


Ազգային ժողովի շենքը, արխիվ
Ազգային ժողովի շենքը, արխիվ

ԱԺ պաշտպանության հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել դեռևս անցած տարեվերջին Հայաստանի ու Հունաստանի միջև կքնված ռազմատեխնիկական համաձայնագրի վավերացմանը։ Փաստաթղթի համաձայն՝ Աթենքն ու Երևանը ծրագրում են համագործակցել ռազմարդյունաբերության ոլորտում։

Թե մասնավորապես ի՞նչ զինատեսակների արտադրության համար, չի բացահայտվում։ Հայաստանն ու Հունաստանը փաստաթղթով հնարավորություն կունենան միմյանց ռազմական տեխնոլոգիաներ փոխանցել, տեխնիկական աջակցություն տրամադրել ու մասնագիտական կրթություն, վերապատրաստում իրականացնել։

Երկու երկրները այս համաձայնագրով հնարավորություն կունենան նաև ռազմական նշանակության համատեղ ձեռնարկություններ հիմնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG