Մատչելիության հղումներ

Այսօրվա դրությամբ, Ադրբեջանում 401 պատգամավորի թեկնածու է գրանցվել


Ընտրություններ Բաքվում, արխիվ
Ընտրություններ Բաքվում, արխիվ

Ադրբեջանում հուլիսի 13-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորների թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի ընդունումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ռովզաթ Գասիմովն այսօր լրագրողներին ասել է, որ այսօրվա դրությամբ, 401 թեկնածու է գրանցվել։

Օրենքի համաձայն, թեկնածուի գրանցումը տեղի է ունենում քվեարկության օրվանից առավելագույնը 50 և նվազագույնը 30 օր առաջ:

Փաստաթղթերը կընդունվեն մինչև օգոստոսի 2-ը, երեկոյան ժամը 6-ը։

Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ին։

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հայտարարել է, որ բոյկոտում է սեպտեմբերի 1-ի ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG