Մատչելիության հղումներ

«Այս այցն իր մեջ մեծ ուղերձ ունի»․ Օ'Բրայենը ժամանել է Կիև


Ջեյմս Օ'Բրայենն ու Բրիջիթ Բրինքսը Կիևում, 13-ը օգոստոսի, 2024թ․
Ջեյմս Օ'Բրայենն ու Բրիջիթ Բրինքսը Կիևում, 13-ը օգոստոսի, 2024թ․

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը երեկ ժամանել է Կիև։

Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքս ողջունել է Օ'Բրայենի այցը Կիև՝ շեշտելով՝ «այս այցը մեծ ուղերձ ունի»։

«ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային անսասան է», - X-ում գրել է դեսպանը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների կարևորությունը։

Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի գործողությունները Ռուսաստանի տարածքում «լուրջ երկընտրանք» են ստեղծել Վլադիմիր Պուտինի համար։

Բայդենի նշել է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ուկրաինական կողմի հետ և իրեն պարբերաբար տեղեկություններ են փոխանցում իրավիճակի մասին։

Արդեն 8-րդ օրն է շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները Կուրսկի մարզում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է, որ 74 բնակավայր է գտնվում երկրի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նախօրեին Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տարածաշրջանի 28 բնակավայր են գրավել։

Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդումների իսկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG