Գեներալ-լեյտենանտ Ռուսամ Մուրադովը, ով 6 ամիս եղել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարը, նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, РБК-ին հայտնել է կադրային նշանակումներին ծանոթ աղբյուրը։
2014 թվականից ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը գեներալ Օլեգ Սալյուկովն է։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել Մուրադովի նշանակման մասին։
Մուրադովը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատարն էր 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 9-ը: 2023-ի փետրվարին նշանակվել է ՌԴ Արևելյան զինտարածքի հրամանատար։ Մուրադովը Ռուսաստանի հերոս է, ժամանակին ծառայել է «թեժ կետերում»՝ Սիրիայում, Չեչնիայում և Ուկրաինայում:
2022-ի փետրվարի վերջին հայտնվել է ԵՄ պատժամիջոցների տակ։