Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Մուրադովը շնորհավորել է Կարապետյանին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանն առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել օգոստոսի 2-ին: