Մատչելիության հղումներ

Կիրանցի բնակիչները հավաքվել են գյուղում, քննարկում են անելիքները


Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, 3-ը մայիսի, 2024թ.
Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, 3-ը մայիսի, 2024թ.

Ոստիկանությունը հերթափոխով հսկում է Կիրանց գյուղի մուտքը։ Այստեղ են նաև սևբերետավորները։

Ոստիկանները մի պատ էլ կազմել են գյուղի այն հատվածում, որտեղ Վրաստան տանող ճանապարհն էին մարդիկ փակել շուրջ երկու շաբաթ։

Կիրանց չհասած՝ անցակետ է դրված, այստեղ իրավապահները թույլ են տալիս միայն ելք, հաղորդում է «Ազատության» թղթակիցը տեղից։

Մինչ այդ, գյուղացիները հավաքվել են Կիրանցի սկզբնամասում, քննարկում են անելիքները։

  • Ոստիկանական ուժային գործողությունից հետո իրավապահները երեկ՝ վաղ առավոտից հատուկ ռեժիմ են այստեղ սահմանել դեպի գյուղ տանող բոլոր ճանապարհների վրա. Կիրանց մտնել ցանկացող քաղաքացիները ճանապարհին պարտավոր են ոստիկաններին ցույց տալ իրենց անձնագիրը, որում նշված է, որ բնակության վայրը Կիրանց գյուղն է։
  • Ներքին գործերի նախարարությունը երեկ հայտնեց, որ Պաշտպանության նախարարությունը պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում։
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հայտարարել էր, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։ Առաջիկա օրերին կսկսեն այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։
  • Նախքան ոստիկանական գործողությունները Վրաստան տանող ճանապարհին, Կիրանց գյուղի սկզբնամասում մարդիկ բողոքի ակցիաներ էին անում, վրաններ էին տեղադրված։ Նրանք համոզմունք էին հայտնում, որ այս սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու նաև հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։

XS
SM
MD
LG