Թուրքիան կանխակալ է համարում Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման և դրան հետևած հանրային լայնածավալ բողոքների վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը, հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը՝ միջազգային լրատվամիջոցների հետ ստամբուլյան հանդիպման ժամանակ։
Reuters-ի փոխանցմամբ, նա եվրոպական երկրներին կոչ է արել իրադրությունը սթափ գնահատել։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադրի՝ Իմամօղլուի նկատմամբ սկսված քրեական հետապնդումն իրավապաշտպան կառույցներն ու եվրոպական երկրները գնահատել են որպես քաղաքական գործընթաց ընդդեմ երկրի նախագահ Էրդողանի հիմնական մրցակցի։
Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին ձերաբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիոյի ու ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքով։ համար։ Իմամօղլուն հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով «զրպարտություններ»։ Մարտի 23-ին թուրքական դատարանը նրան կալանավորեց, Ներքին գործերի նախարարությունն էլ ժամանակավորապես պաշտոնից հեռացրեց: Ստամբուլի քաղաքապետի կալանավորման դեմ Թուրքիայում բողոքի ցույցերը են մեկնարկել։