Մատչելիության հղումներ

Գլոբալ քաղաքականության հինգ ոլորտ, որտեղ Թուրքիան առանցքային դեր է խաղում


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում, դեկտեմբե, 20254թ․024.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում, դեկտեմբե, 20254թ․024.

Մինչ Թուրքիայում տեղի են ունենում ամենամեծ բողոքի ակցիաները վերջին ավելի քան մեկ տասնամյակում, ակտիվորեն քննարկվում է՝ արդյոք այս իրադարձությունները կարող են լուրջ մարտահրավեր դառնալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, թե հակառակը՝ միայն կարագացնեն երկրի՝ հետագա ընթացքը դեպի ավտորիտարիզմ:

Բողոքի ակցիաները սկսվել են 2028 թվականի նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով։

Այս ցույցերի հանգուցալուծումը կարող է փոխել ոչ միայն Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, այլև ազդել իրադարձությունների վրա երկրի սահմաններից շատ հեռու:

Պատերազմ Ուկրաինայում

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Թուրքիան զգալի դիվանագիտական հաջողության հասավ՝ միջնորդելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանավորվածության հասնելու գործում։ Ըստ այդ պայմանավորվածության՝ միմյանց հետ պատերազմի մեջ գտնվող երկու երկրներն էլ հնարավորություն էին ստանում հացահատիկ արտահանել Սև ծովով:

Գործարքը կարևոր էր ուկրաինական հացահատիկի արտահանման համար դեպի գլոբալ հարավի երկրներ, որոնք մեծապես կախված են այդ մատակարարումներից։ Անկարայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը գործեց մեկ տարի։ Այնուհետև Ռուսաստանը խզեց գործարքը:

Հիմա Վաշինգտոնը դրա վերականգնումը համարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունների հիմնական առաջնահերթություններից մեկը։

Պատերազմի ընթացքում Անկարան բազմիցս է իր սեփական խաղը խաղացել։

Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Էրդողանը ձգտել է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու առաջնորդներն էլ նույն պատկերացումն ունեն ուժեղ ղեկավարի մասին, ինչը, հավանաբար, ամրացրել է նրանց հարաբերությունները։

Բայց դա չխանգարեց, որ, օրինակ, թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունը շարունակի առաջ մղել Ուկրաինայում գործարանի կառուցման իր պլանները: Պատերազմի առաջին տարիներին «Բայրաքթարի» արտադրանքն առանցքային դեր է խաղացել Ուկրաինայի պաշտպանության գործում։


Drone Wars: Ukraine And Russia's Aerial Battle In The Skies Over Donbas
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

Կիևի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Իգոր Սեմիվոլոսն ասում է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է տնտեսական նկատառումներով:

«Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի հարցերում առանցքային են բիզնես շահերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է փորձագետը:

Արևմտյան կապեր՝ ԵՄ և Վաշինգտոն

Եթե խոսենք բիզնեսի մասին, ապա Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերը Եվրամիությունն է, որի հետ առևտուրը կազմում է երկրի արտաքին առևտրի մոտ մեկ երրորդը, համաձայն ԵՄ վիճակագրության:

Թուրքիայում իշխանափոխությունը գրեթե անկասկած կազդի Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունների վրա։ 2018 թվականին Բրյուսելը կասեցրեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը՝ ժողովրդավարությունից հետընթացի պատճառով:

Իմամօղլուն, ամենայն հավանականությամբ, կաշխատի՝ ԵՄ-ի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

Մյուս կողմից, Թուրքիան կարևոր նշանակություն ունի Եվրոպայի համար, որը ձգտում է նվազեցնել իր պաշտպանական կախվածությունը Վաշինգտոնից և ռազմական առաքելություն ձևավորել Ուկրաինայում։ Թուրքիայի զինված ուժերը կարող են Անկարային դարձնել առանցքային դերակատար:

Հիմա եվրոպացի առաջնորդները բախվում են անհարմար ընտրության՝ դատապարտել Էրդողանի գործողությունները ներքաղաքական հարցերում, թե նախապատվությունը տալ անվտանգության ոլորտի համագործակցությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում, 2019թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում, 2019թ․

Իրան և Մերձավոր Արևելք

Թուրքիայում զարգացումները տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ Թեհրանն ու Անկարան փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում՝ միմյանց ներքին գործերին միջամտելու համար։

Երկու երկրները հաճախ հակասական շահեր ունեն տարբեր տարածաշրջանային հարցերի շուրջ, օրինակ՝ Թուրքիայի աջակցությունը Սիրիայի ընդդիմադիրներին, որոնք պայքարում էին Ասադի ռեժիմի դեմ, կամ՝ Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ գործողություններում:

Ստամբուլում բնակվող քաղաքական վերլուծաբան Այդըն Ախավանը միաժամանակ «Ազատությանն» ասել է. - «Էրդողանն իրեն ներկայացրել է որպես պրագմատիկ առաջնորդ, ով չի վարանի փոխել դաշինքները, երբ դա ծառայում է նրա շահերին… Ընդդիմությունը, մյուս կողմից, եվրոպակենտրոն է և աշխարհիկ ու ժողովրդավարական համակարգի ջատագով: Էրդողանի պատկերացրած աշխարհը, անշուշտ, ավելի համահունչ է Թեհրանի նախասիրություններին»։

Աշխարհագրությունը Թուրքիային տալիս է հսկայական տարածաշրջանային ազդեցություն։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբին Թուրքիան փակեց Բոսֆորի նեղուցը ռուսական ռազմածովային նավատորմի համար՝ բարդացնելով Մոսկվայի հաղորդակցությունը Սիրիայում տեղակայված իր ուժերի հետ:

Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի վրա, որտեղ նա Դամասկոսի ժամանակավոր կառավարության գլխավոր դաշնակիցներից է, նրան տալիս է բազմաթիվ խաղաքարտեր միջազգային դիվանագիտության մեջ:

Կենտրոնական Ասիա

Թուրքիայի ազդեցությունը ընդարձակվում է Մերձավոր Արևելքից դուրս՝ ներառելով Կենտրոնական Ասիան, որտեղ չորս երկրներում՝ Ղազախստանում, Ղրղըզստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում, մարդկանց ճնշող մեծամասնությունը խոսում է թյուրքական լեզուներով:

Այդ չորս երկրներից երեքը (բացառությամբ Թուրքմենստանի) Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ են։ Այդ կազմակերպության անդամ է նաև Ադրբեջանը։

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների դրոշները, Բիշքեկ, նոյեմբեր, 2024թ.
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների դրոշները, Բիշքեկ, նոյեմբեր, 2024թ.

«Նրանք համատեղ զորավարժություններ են անցկացնում, զենքի գնումներ են կատարում և զենքի արտադրություն հիմնում՝ շրջանցելով ռուսական շուկան», - նոյեմբերին «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությանն ասել է Հյուսիսային Կիպրոսի Մերձավոր Արևելքի համալսարանի դոցենտ Ասել Թութումլուն:

Մինչև ուկրաինական պատերազմը Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի առևտրի մեծ մասն անցնում էր Ռուսաստանի տարածքով: Թութումլուն ասել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները խթանել են նոր առևտրային երթուղիներ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով:

Ռուսաստանը շրջանցող՝ Չինաստանից դեպի Եվրոպա երթուղիների, այսպես կոչված, Կենտրոնական միջանցքի տրանսպորտային և լոգիստիկ կապերի ամրապնդման հարցը կարևորվել է անցյալ տարվա վերջին Բիշքեկում կայացած տարածաշրջանային գագաթնաժողովի ժամանակ:

Բալկաններ

Թուրքիան նաև էներգետիկ շուկաների կարևոր խաղացողն է, և ոչ մի տեղ դա այնքան ակնհայտ չի երևում, որքան հարավ-արևելյան Եվրոպայում:

Հունգարիան, Ռումինիան և Սերբիան Թուրքիայի տարածքով մատակարարվող գազի խոշոր սպառողներն են: Turkstream-ն այժմ միակ խողովակաշարն է, որով ռուսական գազը մատակարարվում է Եվրոպա։ Այն Ռուսաստանից դեպի Թուրքիա ձգվում է Սև ծովի հատակով, այնուհետև՝ շարունակվում Բալկաններ:

«Անկարան նոր ջանքեր է գործադրում՝ Թուրքիային տարածաշրջանի գլխավոր էներգետիկ կենտրոն դարձնելու ուղղությամբ», - դեկտեմբերին նշել է Քարիմ Էլգենդին՝ Լոնդոնի Chatham House վերլուծական կենտրոնից:

Թուրքիան նաև խոշոր ներդրող է Բալկաններում, մասնավորապես Սերբիայում: Բացի Բելգրադ-Սարաևո մայրուղու հավակնոտ ծրագրից, Թուրքիան նաև Սերբիայում ներկայացրել է իր ազգային ապրանքանիշը դարձած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության ծրագիրը:

Անօդաչու թռչող սարքերի շուրջ գործարքները քննարկվել են նաև Բոսնիայի և Ալբանիայի հետ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG