Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր ընդունեց ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը և նոր արտգործնախարար նշանակեց նրա առաջին տեղակալ 49-ամյա Անդրեյ Սիբիգային։
Խորհրդարանը հաստատեց նաև երկու նոր փոխվարչապետերի նշանակումը։ Իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցությունը երեկ առաջարկել էր կառավարության կազմում փոփոխություններ և մի շարք նոր նշանակումներ։