Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Կիևի ռեժիմի հետ կիսում է պատասխանատվությունը Սևաստոպոլի հարձակումների համար. ՌԴ ԱԳՆ


Լին Թրեյսին Մոսկվայում, 26-ը հունվարի, 2023թ․
Լին Թրեյսին Մոսկվայում, 26-ը հունվարի, 2023թ․

ԱՄՆ-ը Կիևի ռեժիմի հետ հավասար պատասխանատվություն է կրում Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության համար, այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ասել են Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին և բողոք հայտնել։

«Միացյալ Նահանգները, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաարդիական զենքերը, ներառյալ ATACMS տեսակի հրթիռները՝ կասետային մարտագլխիկներով»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ այդ հրթիռներն ուղղվում են Սևաստոպոլի բնակիչների վրա, դրանց թիրախների ընտրությունը կառավարում են ամերիկացի զինվորական մասնագետները, հետևաբար, ԱՄՆ հավասարաչափ բեռ է կրում Կիևի ռեժիմի հետ, «որը պատասխանատու է այս ոճրագործության համար»:

Երեկ հաղորդվեց, որ Սևաստոպոլի հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, կան 100-ից ավելի վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG