Միացյալ Նահանգներում շարունակվում է պայքարը Ներկայացուցիչների պալատում մեծամասնության համար, որի 435 աթոռներից 182-ն արդեն անցել է դեմոկրատներին, 204-ը՝ հանրապետականներին։ Մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 218 աթոռ Կոնգրեսի այս պալատում։ Հաշվարկը դեռ շարունակվում է։
Արդեն հայտնի է, որ հանրապետականները մեծամասնություն կունենան Սենատում, որի 100 աթոռից 52-ն արդեն կարմիր է, բայց այստեղ ևս ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։
«Դեմոկրատների հույսը Պալատն է: Եթե նրանք կարողանան հետ վերցնել Ներկայացուցիչների պալատը, կարող են տապալել Թրամփի օրակարգի շատ կետեր», - գրում է CNN-ը։