Միացյալ Նահանգներում նախագահականին զուգահեռ անցկացվում է նաև Կոնգրեսի երկու պալատների ընտրություն:
Արդեն ակնհայտ է, որ վերին պալատում՝ Սենատում, Հանրապետական կուսակցությունը կունենա մեծամասնություն:
Պայքարը շարունակվում է Ներկայացուցիչների տան մեծամասնության համար, որտեղ անհրաժեշտ 218 աթոռներից դեմոկրատներն այս պահին արդեն ստացել են 173-ը, հանրապետականները՝ 195-ը։ Քվեների հաշվարկը դեռ շարունակվում է։