Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիից ժամանել է Երևան


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու ԱՄՆ դեսպանը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ու ԱՄՆ դեսպանը

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Թբիլիսիից ժամանել է Երևան։

«Ողջույն Հայաստանից», -X-ի իր էջում հայերեն գրել է Զեյան՝ շարունակելով՝ ակնկալում է ամրապնդել համագործակցությունը կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ ժողովրդավարական օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատական բարեփոխումների խթանման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն X-ում նաև գրել է, որ այցելել է Լոռու մարզում գտնվող Հաղպատի վանական համալիր՝ «բացահայտելու Հայաստանի հարուստ կրոնական և մշակութային ժառանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG