Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն, որպես աջակցություն, ավելի քան 700 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում, 11-ը սեպտեմբերի, 2024թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում, 11-ը սեպտեմբերի, 2024թ․

Միացյալ Նահանգներն Ուկրաինային ավելի քան 700 միլիոն դոլար կհատկացնի էներգիայի վերականգնման, մարդասիրական աջակցության և ականազերծման համար, Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Պետքարտուղարը մանրամասնել է՝ 325 մլն դոլար կհատկացվի էներգահամակարգի վերականգնման, 290 մլն դոլար՝ մարդասիրական աջակցության՝ խմելու ջուր, սնունդ, դեղորայք և այլն, 102 մլն դոլար էլ՝ ականազերծման համար։

Բլինքենի հետ երեկ Կիևում էր նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին։ Մեծ Բրիտանիան իր հերթին հայտարարել է, որպես աջակցություն, Ուկրաինային առնվազն 800 մլն դոլար հատկացնելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG