ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պատկանող օդանավը և այն տեղափոխել Ֆլորիդա, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
CNN-ը հայտնել է, որ այն առգրավվել է Դոմինիկյան Հանրապետությունում։
Reuters-ը փոխանցում է, որ ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ ինքնաթիռի գնումը խախտում է սահմանված պատժամիջոցները։
Մադուրոն, նրա դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների տակ, իսկ վերջին ընտրություններում նրա վարքագիծը մեծացրել է ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնեց արյունալի բախումների ուղեկցությամբ։
ԱՄՆ դատախազությունը նշել է, որ ինքնաթիռն անօրինական կերպով է գնվել և մաքսանենգ ճանապարհով է դուրս բերվել Միացյալ Նահանգներից։
Վենեսուելական կողմը դեռևս չի մեկնաբանել սա։