Մատչելիության հղումներ

ԱՄՆ բանագնացը հրադադարի շուրջ բանակցություններ կվարի լիբանանցի պաշտոնյաների հետ․ Reuters


Լիբանան, 20-ը հոկտեմբերի, 2024թ․
Լիբանան, 20-ը հոկտեմբերի, 2024թ․

Միացյալ Նահանգների բանագնաց Ամոս Հոխշտեյնն այսօր կժամանի Բեյրութ՝ բանակցելու լիբանանցի պաշտոնյաների հետ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլա»-ի միջև հրադադարի պայմանների շուրջ, հայտնում են Reuters-ի լիբանանյան աղբյուրները:

Axios-ը, վկայակոչելով երկու ամերիկացի և երկու իսրայելցի պաշտոնյաների հաղորդում է, որ Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել մի փաստաթուղթ, որտեղ ներկայացրել է դիվանագիտական ճանապարհով պատերազմին վերջ տալու իր պայմանները։

Իսրայելը, մասնավորապես, պահանջել է, որ իր պաշտպանության ուժերին թույլատրվի ներգրավվել «հարկադիր գործողությունների» մեջ՝ համոզվելու համար, որ «Հեզբոլան» չի վերազինվում կամ վերակառուցում ռազմական ենթակառուցվածքներ սահմանի մոտ, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային: Իսրայելը նաև պահանջել է, որ իր օդուժը ազատություն ունենա Լբանանի օդասյին տարածքում:

Ամերիկացի պաշտոնյան Axios-ին ասել է, որ շատ քիչ հավանական է, որ Լիբանանը և միջազգային հանրությունը համաձայնեն Իսրայելի պայմաններին:

Իսրայելական զինվորականները կիրակի առավոտյան ավիահարված են հասցրել Բեյրութին։ Դրա նպատակը, համաձայն Իսրայելի պաշտպանության բանակի զեկույցի, եղել է լիբանանյան արմատական «Հեզբոլա» խմբավորման հետախուզական ստորաբաժանման հրամանատարական կենտրոնը, ինչպես նաև զենքի արտադրության ընդհատակյա արտադրամասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG