Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։
«Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը, միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Մտադրություն ենք արտահայտում հետագայում ևս գործադրել բոլոր ջանքերը Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար», - նշված է Ալիևի ուղերձում։