Մատչելիության հղումներ

Արշավ համացանցում՝ ուկրաինացիները կոչ են անում բոյկոտել ադրբեջանական SOCAR-ի բենզալցակայանները


SOCAR-ի բենզալցակայան Ուկրաինայում, արխիվ
SOCAR-ի բենզալցակայան Ուկրաինայում, արխիվ

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև գործընկերության ընդլայնման մասին պայմանավորվածությունից հետո համացանցում արշավ է սկսվել՝ ուկրաինացի օգտատերերը կոչ են անում բոյկոտել SOCAR-ի բենզալցակայանները։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։

Լրատվամիջոցի համաձայն՝ Ուկրաինայում գործում է SOCAR-ի 57 լցակայան։

Ադրբեջանի և Ռուսաստանի նավթային հսկաները «բազմազան ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու» շուրջ պայմանավորվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG