Աջակողմյան եվրոպական կուսակցությունները հունիսի 9-ին կայացած համաեվրոպական խորհրդարանական ընտրություններում զգալի նվաճումներ են գրանցել Եվրամիության ավանդական ուժերի նկատմամբ և հատկապես նվաստացուցիչ պարտությյան են մատնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջնորդած ուժին:
Մի գիշերում 27 անդամներից կազմված ԵՄ-ն նկատելիորեն շրջվել է դեպի աջ՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ավելի քան կրկնապատկել է տեղերը Եվրախորհրդարանում:
«Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան կուսակցությունը, որի հետ կապված են թեկնածուներին առնչվող սկանդալներ, այնուամենայնիվ ստացել է բավականաչափ տեղեր կանցլեր Օլաֆ Շոլցի ղեկավարած սոցիալ-դեմոկրատներից առաջ անցնելու համար:
Ըստ նախնական տվյալների՝ երեկվա ընտրությունների արդյունքներով 720-տեղանոց Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ստացել է 185 տեղ, Սոցիալիստների և դեմոկրատականների առաջադիմական դաշինքը՝ 137, «Թարմացնել Եվրոպան» քաղաքական խմբավորումը՝ 79, Եվրոպացի պահպանողականներ և բարեփոխականներ խմբավորումը՝ 73, Նունյականացում և դեմոկրատիա խմբավորում՝ 58, Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք՝ 52, որևէ դաշինքի չմիացածների խումբ՝ 46, Ձախերը՝ 36 և մյուսները՝ 54: