Մատչելիության հղումներ

Air France-ը մինչև օգոստոսի 8-ը հետաձգում է թռիչքները Լիբանան


Air France ավիաընկերությունը մինչև օգոստոսի 8-ը հետաձգում է թռիչքները Լիբանան, քանի որ Լիբանանի և Իսրայելի միջև լարվածութունն աճում է։

Ֆրանսիական ավիաընկերությունն այսօր հայտարարել է, որ թռիչքների վերսկսումը հնարավոր կլինի իրավիճակի նոր գնահատմամբ։

Լարվածության աճի ֆոնին, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորում են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։ Պաշտոնական Երևանը Հայաստանի քաղաքացիներին կոչ արեց ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG