Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է, հայտնում է Լոռու մարզպետարանը։
Այսօր շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը՝ բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով։
- Մայիսի լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարման հետևանքով հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Փլուզվել էին ճանապարհներ, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել էին ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։
- Դեբեդի հեղեղը ջրել էր նաև երկաթուղային բեռնափոխադրումները։ «Հարավկովկասյան երկաթուղու» գծերը 8 տեղում վնասվել էին, 2.5 կիլոմետր երկայնքով, 4 էլեկտրակայան էր հեղեղվել, մինչև 40 սյուն գետը քշել, տարել էր։