Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օրենսդիրները նախագահին դիմել են Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկով


Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան, արխիվ:

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը, դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդրով:

Խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտնել է, որ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորներն առաջարկ են արել դիմել երկրի նախագահին՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցով։

Քննարկումների ընթացքում պատգամավորները նպատակահարմար են համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ նշելով, երկրում նախատեսված են միջազգային խոշոր միջոցառումներ:

Քննարկումից հետո Միլլի Մեջլիսի պատգամավորները քվեարկության են դրել և ընդունել են ուղերձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG