Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկեց լուծարել խորհրդարանը


Ադրբեջանի խորհրդարանը, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանը, արխիվ

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության վարչության հունիսի 20-ի նիստում միաձայն որոշում է ընդունվել իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ դիմել Ադրբեջանի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։

Կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովն ասել է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ։

Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։ Ադրբեջանական ընդդիմադիր ուժերը, որ վերջին տարիներին պարբերաբար բոյկոտել են համապետական ընտրությունները, պնդում են, որ իշխանությունն արտահերթի գնալով մրցակիցներին զրկում է պատրաստվելու հնարավորությունից՝ չեզոքացնելով պոտենցիալ հակառակորդներին:

Փետրվարին երկրում կայացան նախագահական ընտրություններ, կրկին՝ արտահերթ։ Իլհամ Ալիևը ավելի քան 92 տոկոս ձայն էր ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG