Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ այսօր հաղորդել են, որ Իլհամ Ալիևը մասնակցելու է վաղը Մեծ Բրիտանիայում մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ղեկավարին համաժողովին մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկվել։
Գործակալությունը չի բացառում, որ Լոնդոնում մեկնարկող համաժողովի շրջանակներում կարող են նաև բարձր մակարդակի հայ-ադրբեջանական բանակցություններ կայանալ։
Ալիևի այցի և հնարավոր բանակցությունների մասին պաշտոնական հաղորդագրություններ առայժմ չեն հրապարակվել։
Հայաստանի վարչապետն արդեն մեկնել է Լոնդոն։