Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն այսօր խորհրդարանոմ տեղեկացրեց, որ Ջոն Կիրակոսյանի դպրոցում իրականացված գործողությունների հետ կապված ԱԱԾ-ում ուսումնասիրություն է իրականացվում։
Նա նաև պնդեց, որ իրենց գործողություններով ծառայության աշխատակիցները չեն ահաբեկել երեխաներին։
«Համացանցում ներկայացված իրավիճակը, երբ որ ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են և ահաբեկել են այդ թվում նաև երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա», - ասաց նա։
Արմեն Աբազյանը հավելեց, որ ԱԱԾ գործողությունները մյուս ուղղություններով պարզաբանելու համար իրականցվում է համապատասխան ուսումնասիրություն՝ առանց այլ մանրամասների։
Նախորդ շաբաթ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում անչափահասների ներկայությամբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել ուսուցչին։ Ծնողներն ահազանգել էին, որ աշակերտները վախեցած զանգահարել են իրենց ու դպրոց կանչել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ շղթայված ձեռքերով դպրոցից դուրս բերված ուսուցիչը կալանավորվել է: Նա մեղադրվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: