Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հորդորում է ցուցարարներին՝ պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ


Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ․
Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 10-ը հունիսի, 2024թ․

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր կոչով դիմել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին՝ հորդորելով պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

ԱԱԾ-ն զգուշացրել է՝ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

Հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, գիշերող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու՝ առանց մանրամասնելու։

Իշխանությունը սա սպառնալիք ընկալեց։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զգուշացրեց՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Քոչարյանը կոչ արեց ժողովրդին, նման որոշման դեպքում չգնալ շենքի գրոհի, ակնարկելով, որ հակառակ դեպքում ուժ է կիրառվելու։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց ընդդիմությանը՝ չսադրել ոստիկաններին, նշելով, թե, իր համոզմամբ, Բագրատ Գաստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG