Մատչելիության հղումներ

Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիա է (լուսանկարներ)


Վրաստան- Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում, 11-ը մայիսի, 2024թ.
Վրաստան- Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում, 11-ը մայիսի, 2024թ.

Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում բազմահազարանոց ցույց է՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի։

«Եվրոպական երթի» մասնակիցները հրապարակ են ժամանել երեք տարբեր վայրերից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Աղմկահարույց օրինագծին դեմ հանդես եկողները բեմից դիմում են հավաքվածներին։ Բացի այդ, ելույթ են ունենում հայտնի երաժիշտներ։

Գրող Լաշա Բուգաձեն հայտարարեց, որ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին ընդդիմացողները մայիսի 12-ի լույս 13-ի գիշերն անցկացնելու են Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Մայիսի 13-ին՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 9-ին, նախատեսված է խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստը, որում վիճահարույց օրինագիծը կքննարկվի երրորդ ընթերցմամբ։

XS
SM
MD
LG