Երեւանում չորեքշաբթի առավոտից նկատված փոշու ծանր ամպը հարավային քամիների հետ եկած ավազափոշու է հետ է կապված: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այն որեւէ աղետի հետեւանք չէ:
«Հայպետհիդրոմետ»-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենք կանխատեսել էին հարավային քամիների ներթափանցումը եւ ամպամածությունը, «Հայպետհիդրոմետ»-ը չի մեկնաբանում, թե ինչ բաղադրություն ունեն այդ քամիները եւ ինչ են բերել իրենց հետ:
Օդի բաղադրության ուսումնասիրությամբ զբաղվում է Բնապահպանության նախարարությունը, որի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արծրուն Պեպանյանը ասաց, որ Երեւանի օդում գոյացած դեղնագույն մշուշը պայմանավորված է արաբական երկրների անապատային քամու բերած ավազափոշով: Մասնագետների գնահատմամբ` փոշու քանակը նորման գերազանցում է 2-2.5անգամ, մինչդեռ վտանգավոր է համարվում 30-40 անգամը: Չնայած դրան, երեւանցիներին առատ փոշին այսօր բավականին անհանգստացրեց:
Բնապահպաններն ասում են, որ իրենք վաղուց էին ահազանգում այս իրավիճակի մասին: Նրանք խնդիրը կապում են նաեւ աղտոտված մթնոլորտի եւ կանաչ տարածքների բացակայության հետ, որոնք կարող էին կլանել փոշին: Հանրային խորհրդի անդամ, հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե սա առաջին դեպքը չէ, երբ Երեւանը պատվում է հաստ փոշով, նման իրավիճակ եղել է նաեւ 1988-89 թվականներին:
«Խնդիրն այն, թե այդ ավազը տոքսիկ նյութեր պարունակում է, թե` ոչ: Ռադիոակտիվությունը միանգամից կարող են չափել, բայց նախնական տվյալներով` պետք է, որ այդ առումով անվնաս լինի, ուղղակի որպես շարքային փոշի, իհարկե, վտանգ ունի: Այն լանջերից, որոնք անտառածածկ էին, իսկ հիմա դրված են կառուցապատման տակ, փոշի է գալիս, դա ակնհայտ է: Որ մենք անընդհատ կանաչի, սխալ քաղաքաշինության մասին խոսում ենք, լուրջ չեն ընկալում, բայց այսպիսի արտակարգ իրավիճակներում դա ակնհայտ է դառնում», - ասաց Դանիելյանը:
Մասնագետների խոսքով` ապրիլի 19-ի ցերեկային ժամերից առ այսօր եղանակը պայմանավորված է Մերձավոր Արեւելքից ներթափանցող հարավային, արեւադարձային տաք օդային հոսանքներով, որի պատճառով փոշու մեծ կոնցենտրացիա պարունակող օդը հարավից տարածվում է Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստանի հարակից շրջաններ: Փոշու մեջ տոքսիկ նյութերի բաղադրությունը կպարզվի մոտ օրերս: