Սյունիքի մարզկենտրոն Կապանում գործող բնապահպանական հասարակական կազմակերպությունը դատի է տվել Բնապահպանության նախարարությանը եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը:
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Վարչական դատարան ներկայացրած հայցով նախարարությանը մեղադրում է անգործության մեջ` ինչի հետեւանքով Կապան քաղաքով հոսող Ողջի գետը, հայցվորի պնդմամբ, վերածվել է կոյուղատարի:
Բնապահպանության նախարարությունից ՀԿ-ն պահանջում է օրենքի ողջ խստությամբ պատժել այն ընկերություններին, որոնք աղտոտում են Ողջի գետը եւ օրենքով սահմանված կարգով իրականացնել համապատասխան բնապահպանական գործողություններ: Հայցվոր կողմի լիազոր անձ Արթուր Ղազարյանը Կապանից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց ՀԿ-ն հիմնական մեղավոր տեսնում է հենց Բնապահպանության նախարարությանը:
Ըստ Արթուր Ղազարյանի` ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համար պատասխանատու է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը, որը եւս չի կատարում անհրաժեշտ պարտականությունները:
Մինչդեռ «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր մամլո խոսնակի միջոցով փոխանցեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովով մաքրման համար չկա սահմանված առանձին վճար, չկան նաև մաքրման կայաններ, այդ պատճառով էլ ընկերությունը առայժմ չի կատարում մաքրումը:
«Մաքրման կայանների կառուցումը եւ աշխատանքը կլինի այն ժամանակ, երբ պետությունը համապատասխան վարկային միջոցներ վերցնի եւ ներդրումներ կատարի, այսինքն դրանք կառուցվեն, որպեսզի մենք էլ կարողանանք շահագործել: Այս պահին մենք պատասխանատվություն չենք կրում, դա մեր պարտականնությունների մեջ չի մտնում, որովհետեւ դա ներառված չէ [ջրի] սակագնի մեջ եւ չունենք վարկային միջոցներ», - ասաց Լորենը: