Մատչելիության հղումներ

Կրեմլը հայտարարել է, որ Թրամփի թիմի հետ շփումները շատ լավ են ընթանում


Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ շփումները շատ լավ են ընթանում, սակայն դեռ վաղ է ակնկալել արդյունքներ՝ Ջո Բայդենի օրոք հարաբերություններին հասցված վնասի աստիճանի պատճառով:

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուս-ամերիկյան շփումներն իրականացվել են մի քանի մակարդակներում, այդ թվում՝ Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի մակարդակով:

«Բայց, իհարկե, չի կարելի որևէ արագ արդյունք ակնկալել»,-ասել Է Պեսկովը:

2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մեծացրեց առճակատումը Մոսկվայի և Արևմուտքի միջև:

XS
SM
MD
LG