Մատչելիության հղումներ

«Գրենլանդիան մերն է, այն չեն կարող վերցնել կամ գնել». վարչապետ


Գրենլանդիա, արխիվ
Գրենլանդիա, արխիվ

«Գրենլանդիան մերն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել»,- հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Մյութ Էգեդեն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի հայտարարության, թե այսպես թե այնպես ձեռք կբերի այն։

AP-ի փոխանցմամբ՝ Գրենլանդիայի վարչապետն այս գրառումն արել է Թրամփի ուղերձից ժամեր անց՝ այն եզրափակելով այսպես․ «Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ, դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք»։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ առաջարկել էր, որ Դանիան հօգուտ ԱՄՆ-ի հրաժարվի Գրենլանդիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG