ԱՄՆ Սենատը հաստատեց Թուլսի Գաբբարդին Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Նախկին դեմոկրատ կոնգրեսականի թեկնածությունը հաստատվել է 52 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Սենատի մեծամասնության նախկին առաջնորդ, հանրապետական Միթչ Մաքքոնելը միացել է դեմոկրատներին՝ դեմ քվեարկելով նրա հաստատմանը:
Գաբբարդի առաջադրման գործընթացը դժվար էր, և երբեմն թվում էր, թե նա կարող էր կորցնել հանրապետականների ձայները, և հիմնականում հետախուզության ոլորտում իր փորձի բացակայության պատճառով։
Թուլսի Գաբարդը հայտնի է ամերիկահայ կազմակերպությունների հետ իր ակտիվ կապերով: 2017 թվականի սեպտեմբերին նա ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել էր Լեռնային Ղարաբաղ: