Մատչելիության հղումներ

Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ընտրել է հայամետ Թուլսի Գաբբարդին


Թուլսի Գաբբարդ
Թուլսի Գաբբարդ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում ընտրել է հայամետ կոնգրեսական Թուլսի Գաբբարդին։

Նա 2022-ին դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, ապա աջակցություն հայտնել Թրամփին։

Գաբբարդի նշանակման մասին իր հայտարարությունում ԱՄՆ նորընտիր նախագահը գովաբանել է նրան «երկրի և բոլոր ամերիկացիների ազատության նպատակով» պայքարելու համար։

«Որպես նախագահի դեմոկրատական նախկին թեկնածու, նա երկու կուսակցություններում էլ լայն աջակցություն ունի, սակայն այժմ հպարտ հանրապետական է», - ասել է Թրամփը։

Թուլսի Գաբբարդն, ի դեպ, 2017 թվականին Հայաստան էր ժամանել ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում: Նա այցելել է նաև Արցախ, հետո խոսել Արցախի ազատության իրավունքի մասին, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և բռնության դեմ։

42-ամյա Գաբբարդը մասնագիտությամբ զինվորական է, ծառայել է Քուվեյթում, մինչ այդ էլ 2004 թվականին բժշկական ջոկատում՝ Իրաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG