Մատչելիության հղումներ

Վրաստանում գործադուլներ են մեկնարկել


Վրաստանով մեկ գործադուլներ են մեկնարկել, որի մասնակիցները ցանկանում են իշխանությանը ցույց տալ, թե ինչ խնդիրների կարող է բախվել պետությունը մեկուսացման դեպքում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

«Տնտեսական լճացում, փակ բիզնեսներ, աղքատություն և գործազրկություն։ Իսկ սպառնալիքն ու բոլորի համար լուծումը ՝ նոր ընտրություններ և ձերբակալվածների (ցուցարարների) ազատ արձակում», - ասված է նախաձեռնող խմբի հայտարարությունում։

Ըստ վրացական աղբյուրների՝ «հարյուրավոր ընկերություններ մտադրություն են հայտնել մասնակցելու գործադուլին», որը կտևի մի քանի ժամ։ Երկրի խոշորագույն բանկերը՝ Bank of Georgia-ն և TBC-ն հայտարարել են, որ չեն խոչընդոտի իրենց աշխատակիցների գործադուլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG